Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Նալբանդյանը Լավրովին տեղեկացրել է շփման գծի իրավիճակի մասին

Նալբանդյանը Լավրովին տեղեկացրել է շփման գծի իրավիճակի մասին
27.04.2016 | 17:12

Ապրիլի 26-ին Էդվարդ Նալբանդյանի հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ՝ տեղակացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ